«Հայոց Ցեղասպանութիւնը և Մերօրեայ Հայաստանը»-հանրային քննարկում Գլենդելում

«Հայոց Ցեղասպանութիւնը և Մերօրեայ Հայաստանը»-հանրային քննարկում Գլենդելում
shadow
Արևմտեան Ամերիկայի մի խումբ մտաւորականներ և ազգային հասարակական գործիչներ իրենց վրդովմունքն ու ընդվզումը յայտնեցին Նիկոլ Փաշինեանի ապազգային և հակահայկական յայտարարութիւնների կապակցութեամբ: Մտահոգութեան կենտրոնում էր մասնաւորապէս Փաշինեանի սփիւռքեան շրջանակներում կատարած յայտարարութիւնները:

Harut Sassounian writes on Facebook Harut Sassounian

«Հայոց Ցեղասպանութիւնը և Մերօրեայ Հայաստանը»-հանրային քննարկում Գլենդելում

Արևմտեան Ամերիկայի մի խումբ մտաւորականներ և ազգային հասարակական գործիչներ իրենց վրդովմունքն ու ընդվզումը յայտնեցին Նիկոլ Փաշինեանի ապազգային և հակահայկական յայտարարութիւնների կապակցութեամբ: Մտահոգութեան կենտրոնում էր մասնաւորապէս Փաշինեանի սփիւռքեան շրջանակներում կատարած յայտարարութիւնները:

Հինգշաբթի, Փետրուար 20ի երեկոյեան ժամը 7ին «Հայոց Ցեղասպանութիւնը և Մերօրեայ Հայաստանը» խորագրով հանրային քննարկում տեղի ունեցաւ Գլենդելի Երիտասարդական Կենտրոնում:

Մասնակիցներն էին՝ «Բարև» մշակութային կենտրոնի հիմնադիր և նոյնանուն հերուստահաղորդման հեղինակ դերասանուհի՝ Նունէ Աւետիսեան, Ամերիկահայ հրապարակագիր, Քալիֆորնիա Քուրիըր թերթի գլխաւոր խմբագիր և ազգային հասարակական գործիչ՝ Յարութ Սասունեան, ԱՄՆ Հայ Գրողների և Լրագրողների Միութեան նախագահ՝ Վազգէն Վանատուր և Արդարութեան ու Մարդու Իրաւունքների Հայկական Իրաւական Կենտրոնի խորհրդի անդամ, իրաւաբան՝ Գևորգ Յակոբճեանը:

Միջոցառման ընթացքին մասնակիցներից իւրաքանչիւրը իր տիրապետած մարզում ներկաներին փոխանցուեցին մանրամասներ թէ Հայաստանի ներկայ իշխանութիւնների կողմից առաջ մղուող ընթացքը և «գաղափարախօսութիւնը», ինչ սպառնալիքներ է ներկայացնում մեր երկի և ժողովրդի ապագայի ու ներկայի հաշուին:

 

Related to category Politics

Related to subcategory Armenian Diaspora

Comment on Facebook

Comment on Disqus